Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Մկրտչյանը՝  ՀՀԿ-ի բաց դռան  ու բարեպաշտ ՀԺԱՄ-ի մասին (Տեսանյութ)

Փետրվար 05,2017 14:48

Փետրվարի 5-ին կայացավ ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, կուսակցության անդամները հանդես եկան ելույթներով, որտեղ խոստացան իրականացնել այնպիսի քայլեր, որոնք կբերեն սոցիալիզմի սկզբունքներից բխող բարեկեցության: Ի թիվս այլոց, հանդես եկավ նաեւ ՀԺԱՄ նախկին նախագահ, այժմ ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Վահրամ Մկրտչյանը, որին սխալմամբ ՀԿԿ անդամ ներկայացրին:

Վահրամ Մկրտչյանն իրեն որակեց ՀԺԱՄ-ի դեսպանը՝ ՀՀԿ-ում ու խրախուսեց ՀԺԱՄ-ի տեւական հավատարմությունը ՀՀԿ-ին:

«Այժմ դաշինքների ձեւավորման գործընթաց է ընթանում, իրենց դարն ապրած տարբեր գործիչներ եւ բլոկներ միավորվում են, մարդկանց ֆիզիկական գումարի միջոցով փորձում են ամեն գնով մտնել խորհրդարան, որ մի գուցե ՀԺԱՄ-ի հարթակն է»,-ասաց նախկին ՀԺԱՄ-ականը: Ապա հավելեց, որ ՀՀԿ-ի դուռը բաց է առողջ ուժերի համար, ինչպիսին ՀԺԱՄ-ն է, որը, նրա ձեւակերպմամբ, ինտելեկտուալ է, բարեպաշտ եւ լավ ներուժ ունի:

Նա ասաց, որ հնարավոր է ՀԺԱՄ-ում կուտակված լինեն նաեւ որոշ դժգոհություններ, քանի որ իշխանությունը չի կարողանում լուծել կոռուպցիայի, արտագաղթի եւ այլ խնդիրներ, սակայն իր կարծիքով ներկա կառավարչությունն ավելի ինտենսիվ է զբաղվում այդ հարցերով, նաեւ տնտեսական բարեփոխումներով, արտաքին ներդրումներով ու պատրաստ է լսել նաեւ ՀԺԱՄ-ի առաջարկները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728