Այսօր անցկացվեց ձյուդոյի Հայաստանի պատանիների (մինչեւ 18 տարեկաններ) առաջնությունը, որն մասնակցեց 206 մարզիկ: Նրանցից 12-ը աղջիկներ էին, որոնք պայքարեցին չորս քաշային կարգերում: 48 կգ քաշային կարգում հաղթեց Մելինե Մամիկոնյանը, 52-ում՝ Նունե Նազարյանը, 57-ում՝ Վարսիկ Գրիգորյանը եւ +57-ում՝ Աննա Ղազարյանը:
Տղաների պայքարում առաջին տեղեր զբաղեցրին. 50 կգ՝ Յուրի Իսրայելյան, 55՝ Արսեն Ավեդիսյան, 60՝ Արտյոմ Ղալաչյան, 66՝ Ռոբերտ Թորոսյան, 73`Սամվել Գեւորգյան, 81՝ Մամիկոն Ավետիսյան, 90՝ Էրիկ Գոռ Համզոյան, +90՝ Սահակ Գինոսյան:
Այս առաջնությունում աչքի ընկած ձյուդոյիստներն արդեն փետրվարի 7-ից ուսումնամարզական հավաքի են մեկնելու Աբովյան քաղաք, որտեղ նախապատրաստվելու են մարտ-ապրիլին Տուլայում կայանալիք պատանիների Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Հենց այդ ժամանակ կձեւավորվի այն հավաքականի հիմնական կազմը, որը հունիս-հուլիսին Կաունասում հանդես կգա Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Պատանի ձյուդոյիստների գլխավոր մեկնարկն այս մրցաշրջանում լինելու է օգոստոս ամսին Չիլիում կայանալիք աշխարհի առաջնությունն է, որտեղ նաեւ խաղարկվելու են 2018 թվականի 3-րդ պատանեկան օլիմպիադայի ուղեգրեր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ