Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Պոբեդայի» ուղեւորների 25-30 տոկոսը Վրաստանի բնակիչներ են. քաղավիացիայի վարչության պետի փաստարկը (Տեսանյութ)

Փետրվար 04,2017 21:54

Aravot.am-ը ՀՀ քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե «Պոբեդայից» բացի ո՞ր ավիափոխադրողն է, որը մեծ ցանկություն է հայտնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնել եւ որի հետ արդեն իսկ կա հստակ պայմանավորվածություն: Մենք նշեցինք, որ վերջերս այս մասին հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ՝ գաղտնի պահելով ավիափոխադրողի անունը, միայն նշելով, որ սեփականատերը գյումրեցի է: «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն այս պահի դրությամբ պաշտոնական որեւէ հայտ չի ստացել, քննարկումներ գնում են տարբեր տնտեսվարողների հետ՝ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան: Հետաքրքրությունը բավական ակտիվ է «Շիրակ» օդանավակայանի ուղղությամբ, տեսնենք, այսպես ասած, առաջանալուն պես մենք միանգամից կտեղեկացնենք»,-ասաց Սերգեյ Ավետիսյանը:

Մեր հաջորդ հարցին, թե կկարողանա՞ք հասնել նրան, որ Հայաստանից ուղեւորահոսքը կանգնեցնեք դեպի Վրաստան, նրանք գան ու «Շիրակ» օդանավակայանից ճանապարհորդեն, մեր զրուցակիցն ասաց. «Մեր կողմից արված վերլուծություններն արդեն ցույց են տալիս, որ «Պոբեդայի» թռիչքի 25-30 տոկոսը՝ իհարկե կապված թռիչքից, մեր հայրենակիցներն են, որոնք բնակվում են սահմանամերձ գոտում՝ Ախալքալակում»:

Նշենք, որ նախատեսված է 10 միլիոն դոլարի գումար ներդնել «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավման համար, այս տարի կներդրվի մոտ 2,5-3 միլիոն: Գյումրու «Շիրակ» օդանավակայանը Լոուքոսթ (Law-cost, անգլերենից թարգմանաբար նշանակում է էժան գին) բյուջետային ավիաընկերությունների ուշադրությանն են ներկայացնելու, ու քանի որ որոշ ծառայություններ զեղչերով են այստեղ, ուստիեւ իր հարմարավետությամբ «Շիրակը» զիջելու է «Զվարթնոցին»:

Այն  իր գնային քաղաքականությամբ հանդես է գալու որպես էժան: Այս մասին տեղեկացրեց Սերգեյ Ավետիսյանը: «Թիրախային շուկան այն չէ, որ  մենք պետք է ստեղծենք թանկարժեք ու առավել հարմարավետ պայմաններ, բայց, իհարկե, մինիմալ պահանջներն ապահովվելու են»,-ասաց ՀՀ քաղավիացիայի վարչության պետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728