Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցությունը միացավ «Ծառուկյան» դաշինքին (Ֆոտոշարք)

Փետրվար 04,2017 17:41

Փետրվարի 4-ին կայացավ «Առաքելություն» կուսակցության 3-րդ համագումարը, որի ժամանակ որոշում կայացվեց Ազգային ժողովի եւ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների կուսակցության մասնակցության վերաբերյալ:

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2013 թվականից ստեղծված «Առաքելություն» կուսակցությունը 2 հազարից ավելի անդամներ ունի, հիմնականում երիտասարդներ, որոնք այլ կուսակցությունների նման չունեն անդամատոմսեր, քանի որ այն, ըստ նրա, կաշկանդող է, պարտադրող է. «Մարդկանց՝ կուսակցական լինելու փաստին մի տեսակ վերապահումով են մոտենում»:

Մանուկ Սուքիասյանի խոսքերով՝ առաջիկա ընտրություններից ակնկալում ենք, որոշ կարծրատիպերի ջարդում, որոշակի անձնակենտրոն, իշխանական համակարգի փոփոխություն:

4 տարիների պատմություն ունեցող կուսակցությունը չունի նախագահ, իսկ ձեռքբերումն, ըստ պարոն Սուքիասյանի, այն է, որ դեռ չի տարրալուծվել. «Մի անձի շուրջ հավաքված մարդիկ չեն, գաղափարի շուրջ համախմբված մարդիկ են, որոնք քայլ առ քայլ պետք է փորձեն հասնել հաջողությունների: Եթե չես կարողանում գալ իշխանության, փոփոխություններ բերել, ապա գոնե այն միջավայրում, որ քո ձայնը լսելի է եւ հարգելի՝ կարողանաս ազդել որոշումների վրա»:

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մերի Մուրադյանը ներկայացնելով կուսակցության բանաձեւը՝ նշեց, որ մոտակա իրենց գործունեությունը կշարունակվի «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում:

Համագումարի ժամանակ որոշվեց կուսակցության քաղաքական եւ վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համագումարին ներկա էր նաեւ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը վստահություն հայտնեց, որ «Առաքելություն»  կուսակցության հետ համատեղ աշխատանքով կիրականացնեն մեծ գործեր:

Ի դեպ, նշենք նաեւ, որ պատգամավորը համագումարի ավարտին լրագրողների հարցերի չպատասխանեց՝ ասելով՝ տարածքում եմ, չեմ գնում, մինչդեռ դուրս եկավ եւ անմիջապես գնաց:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728