«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հերքեց մամուլում այսօր տեղ գտած տեղեկատվությունը, թե՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցության դեպքում կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցելու ընտրություններին:
«Վերջերս այնքան ապատեղեկատվություն է տարածվել մեր վերաբերյալ, որ որոշակի բարոյական սահմաններ էլ են անցնում»,-նկատեց Արմեն Մարտիրոսյանը՝ հավաստիացնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցելու է: Նույնը գրվել էր նաեւ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի մասին: Այս առնչությամբ էլ Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Դա արդեն իր անձնական որոշելիքն է: Իհարկե, ուրախ կլինենք, որ նա ընդունի այն առաջարկը, որն իր համար ունի կուսակցությունը: Իսկ առաջարկն ակնհայտ է՝ ցուցակում առաջին կինը պետք է լինի նա»:
Հետաքրքրվեցինք՝ իր եւ Փոստանջյանի միջեւ լարվածությո՞ւն կա: «Որեւէ լարվածություն չկա, տարակարծություն՝ կա: Այն ակնհայտ է: Ես ի սկզբանե դաշինքային հարաբերությունների կողմնակից եմ եղել: Եթե դրանք չստացվեն, նոր կդիտարկենք առանձին մասնակցության հարցը»,-պատասխանեց Արմեն Մարտիրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ