«Ժառանգությունն ամենասկզբից լայն համախմբման կողմնակից լինելով՝ փորձելու է այն կյանքի կոչել: Այդ նպատակով հանդիպումներ ենք ունեցել ընդդիմադիր հատվածի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ»,-«Փաստարկ» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության՝ առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու երեկվա որոշմանը, ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Սեյրան Օհանյանի հնարավոր դաշինքի եւ «Ելք»-ի հետ միավորման պաշտոնապես բանակցություններ սկսելու որոշում եղավ երեկ՝ խորհրդի կողմից: Խնդիրը ոչ թե այն է, որ վախենում ենք միայնակ մասնակցելուց, այլ տրամաբանությունն է փոխվել՝ հաշվի առնելով Ընտրական օրենսգիրքը: Իշխանությունների վարկանիշային, իսկ իրականում՝ «թաղային» համակարգը թույլ չի տալիս քաղաքական ընտրություններ անցկացնել եւ միայն համախմբման արդյունքում է հնարավոր դրանց անցկացումը»,-հավելեց Արմեն Մարտիրոսյանը:
Թե ինչու հենց նշյալ դաշինքները, Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ կարեւորը խնդիրն է ու ծրագիրը, որոնց շուրջ համախմբվելու են, ոչ թե անձինք:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ