Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի ընկերությունների տված հարկերը նվազել են. «ՀԺ»

Փետրվար 04,2017 12:02

«ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի հետ սերտորեն փոխկապակցված ընկերությունների հետ տարօրինակ բաներ են կատարվել անցած տարվա ընթացքում: Դրանցից մի քանիսն այլեւս չկան 1000 խոշոր հարկատուների ցանկում:

Նախկին մեգանախարարին պատկանող «Մեգամոթորս» եւ «Մեգակոնցեռն» ընկերությունները 2016 թ. խոշոր հարկատուների ցանկում բացակայում են: «Մեգասպորտ» ընկերությունը վճարել է 163 միլիոն դրամի հարկ այն դեպքում, երբ նախորդ տարի վճարել էր 218 միլիոն դրամ: Վճարած հարկերի մակարդակով իր դիրքերը դեռ պահել է «Մեգաֆուդ» ընկերությունը, որը թե՛ անցած եւ թե՛ նախորդ տարի վճարել էր 1.07 միլիարդ դրամի հարկ: Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն` «Ապեյրոնը» անցած տարի վճարել է 880 միլիոն դրամ, նախորդ տարվա 900 միլիոն դրամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ վերը նշված ընկերություններից պետբյուջեն անցած տարի ստացել է 2.1 միլիարդ դրամ, նախորդ տարվա 2.5 միլիարդ դրամի փոխարեն, կամ 16 տոկոսով պակաս: Գագիկ Խաչատրյանի ազդեցությունը թուլացավ անցած տարվա մարտին, երբ ՊԵԿ-ը հանվեց նրա ղեկավարած ֆինանսների նախարարության կազմից, իսկ սեպտեմբերին նա հրաժեշտ տվեց նաեւ ֆիննախարարի պաշտոնին: Ներկայումս նա որեւէ պետական պաշտոն չի զբաղեցնում, իսկ ըստ որոշ լուրերի, մտադրություն ունի հեռանալ Հայաստանից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728