Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Հաճնի քաղաքապետը, հիվանդ աղջկա քրոջը տեսնելով, ասել է․ «Որտեղ ընկել է, թող այնտեղից էլ փող ստանա». «Հրապարակ»

Փետրվար 04,2017 11:32

Նոր Հաճնից խմբագրություն եկած կինը պատմում է, որ դռնեդուռ ընկած՝ փող է հավաքում, որ օգնի մահացած եղբոր աղջկան, որը ձմռան սառնամանիքին վայր է ընկել փողոցում, կոտրել ոտքը եւ թանկ վիրահատության կարիք ունի։ Վիրահատության արժեքը 300 հազար դրամ է՝ ֆանտաստիկ, անհաղթահարելի մի գումար իրենց համար։ Իսկ պետպատվերից չեն կարող օգտվել, քանի որ օտար անձի օբյեկտը գրված է ընտանիքի անդամներից մեկի վրա, եւ ֆորմալ առումով ընտանիքը կարիքավոր չի համարվում։ Հորաքույրը սրտակեղեք մի պատմություն է անում եղբոր ընտանիքի մասին, որը «եւ անգրագետ է, եւ չքավոր, եւ հացի կարոտ, եւ խեղճ»։

Ասում է, որ այդ ընտանիքն իր օրում 300 հազար դրամ չի տեսել, իսկ վիրահատությունը խիստ անհրաժեշտ է, եւ ինքը հիմա բարեկամներից ու ծանոթներից 5-10 հազար դրամով գումար է հավաքում։ Դիմել են Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանին, մտածել են, որ համայնքի ղեկավարն է, նաեւ հարեւան է՝ լավ գիտի այս ընտանիքի վիճակը, սոցիալական հարցերի համար նախատեսված ինչ-որ բյուջե ունի քաղաքապետարանը՝ կկարեկցի, կօգնի, բայց քաղաքապետը ոչ միայն անտարբեր է գտնվել, այլեւ հիվանդ աղջկա քրոջը տեսնելով, ասել է․ «Որտեղ ընկել է, թող այնտեղից էլ փող ստանա»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Մաասնագէտ մը բարի գտնուի և ինծի բացատրէ թէ յօդուածին մէջ զետեղուած նկարը
    Հայկական եկեղեցի՞է – Պունքէր՞ է /ռումբերէն պաշտպանուելու/- Սիլոս՞է-Փարոս՞է թէ հնդկական տաճար կամ սինակոկ է՞՞՞ – Մոսկուայի հայկական նորակառոյցին նմանիլ ուզելով քարակոյտեր սկսած են սարքել աջ ու ձախ:, ի սէր Աստուծոյ /անաստուած պատուիրատուներ և ճարտարապետներ / ինչու՞ այսքան կը հեռանաք Հռիփսիմէի-Գայանէի- Սիսիանի- Անիի Մայր տաճարի հոգեթով ,միջավայրները ստեղծելէ -փոխանակ արդիական Disneyland-ներ շինելու:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728