Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի վտանգ է գլխավորապես Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը: Այս մասին երեկ տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այդպիսով հրաժարվելով մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այն հայտարարությունը, որ հակամարտությունը վտանգ է ԱՄՆ ազգային անվտանգությանը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնի հայտարարությանը, ապա, անկասկած, դա նրա գնահատականն է՝ որպես ԱՄՆ ներկայացուցիչ: Չմեկնաբանելով ԱՄՆ դիրքորոշումը, որն իրավունք ունի ինքնուրույն գնահատել սեփական անվտանգության սպառնալիքը, կցանկանայի ասել, որ պետք է հաշվի առնել, որ հակամարտությունն ինքնին ուղղակի վտանգ է գլխավորապես Հայաստանի ու Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը և հետագա զարգացմանը»:
Անդրադառնալով ժողովրդական դիվանագիտության արդյունավետությանը՝ Զախարովան նշել է, որ ցանկացած նախաձեռնություն պետք է ուղղված լինի հակամարտության կարգավորմանը:
«Դրանց կարևորագույն առաքելությունը պետք է լինի ամրապնդել հակամարտող կողմերի հասարակական շրջանակներում այն գիտակցումը, որ փոխզիջումային որոշումներին այլընտրանք չկա»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ