Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի կռիվ առանց կյանքի. «Հայկական ժամանակ»

Փետրվար 04,2017 11:24

«Կյանք ու կռիվ» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալու առաջին օրերից ֆիլմի մասին հիացական կարծիքների պակաս չկար։ Հունվարի 28-ին ֆիլմը ցուցադրվեց Հ1-ով եւ տրամագծորեն հակառակ կարծիքներ սկսեցին հնչել։ Այդպես հաճախ է պատահում, երբ սպասելիքները շատ են, արդյունքը երբեմն չի բավարարում։ Իսկ ճշմարտությունը, ինչպես հաճախ պատահում է, մեջտեղում է։ Ակնհայտ է, որ Մհեր Մկրտչյանի նկարահանած ֆիլմը շահեկանորեն տարբերվում է վերջին շրջանում նկարահանված բոլոր հայկական ֆիլմերից։

Հերոսները բնական են, վերամբարձ մտքեր չեն հնչում, ֆիլմում հումորն ու լացը խառնված են, ինչպես հաճախ կյանքում։ Տարօրինակ է պարզապես, որ ինչպես «Մի վախեցիր» ֆիլմում, այս անգամ էլ ֆիլմի հերոսները ճակատ են հասնում եւ հերոսանում են ինչ-որ բանից փախչելով, խուսափելով, անելանելիությունից կամ սխալմամբ։ Եվ միակ անձնավորությունը ֆիլմում, որը լրջորեն հասկանում է իր արածն ու գաղափարական կռիվ է մղում, իր ադրբեջանցի «եղբորն» օգնող հայն է։ Ինչպես հայտնի լրագրողն էր ասում՝ զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում։ Չնայած մի տեսակ ավելի հաճելի կլիներ, եթե լիներ զուգադիպություն։

Ռուզան Ազիզյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728