Ներկայացնում ենք հատված ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանի հետ հարցազրույից.
– Իշխանությունից նեղացածների եւ պոտենցիալ հեռացողների ցանկը մեծ է՝ Մհեր Սեդրակյան, Սուրիկ Խաչատրյան, Վարդան Ղուկասյանն է հայտնվել Ծառուկյանի թիմում եւ էլի ուրիշներ։ Նրանք իշխանությանը «ձայն բերողներն» են եղել, առանց նրանց ՀՀԿ-ին կհաջողվի՞ բարձր տոկոսներ խփել։
– Էդ մարդիկ, որոնք գնում են-գալիս, կուսակցությանը որակական բան չեն բերի, որակական կորուստ։ Ովքեր կուսակցությունից դուրս են գալիս, նեղացածություն ունեն, ճիշտ չեն անում։ Մեկը մանդատի համար է գնում, մեկը գաղափարական տարաձայնություններ ունի, եթե գնում են, դա իրենց պրոբլեմն է, ես ճիշտ չեմ համարում։
– Ստացվում է, որ ՀՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, պաշտոնը, իշխանությունը կորցնելուն պես լքում են կուսակցությունը։
Կարդացեք նաև
– Ոչ, համաձայն չեմ, էն մարդը, որը գաղափարական բանով է կապված ՀՀԿ-ի հետ, նեղացածության առումով պիտի դուրս գա, ու դեռ հարց է՝ կուսակցությունը դրանից կշահի՞, թե կտուժի՞… Չեմ ուզում անձնավորել, ընդհանուր եմ ասում։ – Սերժ Սարգսյանի ակնարկն ո՞ւմ էր ուղղված՝ «գետերից պոկված առվակների չորանալու» մասին։ Սա զգուշացում էր, որ կչորացվե՞ն այդ առվակները, թե՞ իրենք իրենց կչորանան։ – Դա ընդհանուր վերաբերում էր բոլորին, ովքեր դուրս են եկել։ Բայց դրանով հիմնականում ակնարկում էր, թե՝ գիտե՞ք ինչ կա, կարող է պահի տակ նեղացած լինեք, բայց ՀՀԿ-ի ճանապարհը երկար է, կարող եք միանալ նորից։ Դա ավելի շատ հանդուրժողականության կոչ էր։
Լուսինե Շահվերդյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում