Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն հետ է կանչել Բելառուսի ներկայացուցիչներին ԵԱՏՄ մաքսային մարմիններից

Փետրվար 04,2017 11:05

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Եվրասիական տնտեսական  միության մաքսային մարմիններից հետ է կանչել երկրի ներկայացուցիչներին, հաղորդում է Дождь հեռուստաալիքը:

«Ես չեմ ստորագրել Մաքսային օրենսգիրքը, քանի որ շատ բաներ, որոնք պետք է լինեին, չեն գործում: Ավելին, ես կարգադրել եմ մաքսային մարմիններից հետ կանչել մեր հիմնական մասնագետներին: Ինչու՞ են նրանք այնտեղ նստած և աշխատավարձ ստանում: Նույնիսկ չեն վաստակում, այլ ստանում են»,- ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կարծում է, որ առաջին քայլը պետք է լինի ապրանքների արգելքի և տարբեր սահմանափակումների հետ կապված խնդիրները լուծումը: «Առանց այդ խնդիրների լուծման ես չեմ դիպչի այդ օրենսգրքին»,- ընդգծել է Լուկաշեկոն:

Հիշեցնենք,  Բելառուսի նախագահը ներկա չի եղել 2016թ. դեկտեմբերին նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որտեղ ստորագրվել է Մաքսային օրենսգիրքը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728