«Ռուսաստանը շարունակում է խստացնել ԵՏՄ անդամ երկրներից ներգաղթյալների աշխատանքային պայմանները: ՌԴ ՆԳ նախարարությունն օրինագիծ է մշակել, ըստ որի՝ ՌԴ-ում աշխատել ցանկացողները պետք է պարտադիր աշխատանքային պայմանագրեր ունենան, հակառակ դեպքում կա՛մ կարտաքսվեն, կա՛մ 2-5 հազար ռուբլու չափով տուգանք կվճարեն: Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ իշխանությունները խստացնում են միգրացիոն կարգը խախտելու համար նախատեսված պատիժը:
Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը ԵՏՄ-ում զբաղեցնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի պաշտոնը, ըստ էության ոչինչ չի անում աղքատության ճիրաններից փախած եւ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար: Չի անում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ անգամ Ռուսաստանի շահերից ելնելով՝ որպես ԵՏՄ շրջանակներում գործընկեր երկրների: Հետաքրքիր է՝ ինչո՞ւ»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում