Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա լրացուցիչ ազդակ է Ալիևին, ով վերջին ժամանակահատվածում դարձել է Սադամ Հուսեյնը». Սուրեն Սարգսյան. «168 ժամ»

Փետրվար 04,2017 10:40

«Նախ՝ պետք է հասկանալ, որ այս հայտարարությունը նոր աշխատակազմի առաջին հայտարարությունն է, որը վերաբերում է Հայաստանին, մեր տարածաշրջանին և Լեռնային Ղարաբաղին։ Կարծում եմ, որ սա ոչ միայն հստակ ուղերձ էր Ադրբեջանի իշխանություններին առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է պահպանել այն քաղաքական գիծը, որը որդեգրել է, այլև մի փոքր ավելի ագրեսիվ է ներկայանում՝ ասելով, որ այս հակամարտությունը պարզապես չի բխում ԱՄՆ ազգային անվտանգության շահերից։

Սա լրացուցիչ ազդակ է Ալիևին, ով վերջին ժամանակահատվածում դարձել է Սադամ Հուսեյնը և միջազգային հանրության կարծիքը հաշվի չի առնում, փորձում է ինքնուրույն խաղալ, ինքնուրույն որոշումներ կայացնել, ռազմական գործողություններ նախաձեռնել ոչ միայն ԼՂ-ի հետ շփման գծում, այլև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»,-ասել է ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությանը ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

Արաքս Մարտիրոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728