Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը ներդրումային «բո՞ւմ» է հայտարարում

Փետրվար 04,2017 15:30

Վարչապետի՝ Մոսկվա կատարած այցից հետո հասկանալի դարձավ, որ թե՛ Ռուսաստանի ու թե՛ ռուսաստանյան հայ գործարարների մոտ որոշում է հղացել ուղղակի ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ավելի կոնկրետ այդ մասին հայտարարեց «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը թեպետ կոնկրետ թվեր չհնչեցրեց, այնուհանդերձ՝ հստակ հայտարարեց, որ արդեն գարնանը կարելի է ներդրումներ ակնկալել: Ընդ որում, իր եւ գործընկերների այդ ձգտումը միանշանակ պայմանավորեց Կարեն Կարապետյան անձի եւ վարվող տնտեսական քաղաքականության հետ: Հետաքրքրական է, որ այդ առնչությամբ առավել հաճախ նշվում էր մոտ 300 միլիոն դոլարի ուղղակի ներդրումների մասին:

Եվ շատերը նույնիսկ այդ ֆինանսական ռեսուրսը չափազանցված էին համարում: Սակայն այն, ինչի մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը Կոտայքի մարզ այցելության ընթացքում, առավել քան սենսացիոն բնույթ է կրում: Պարզվեց, որ ընդհանուր ներդրումային փաթեթի ծավալը կազմելու է ոչ ավել-ոչ պակաս՝ 2.4 միլիարդ դոլար: Ընդ որում, հստակեցված են ֆինանսավորման աղբյուրները եւ ոլորտները, այսինքն՝ ինչպես ասում են, կա «կենդանի փող», եւ մնում է միայն այդ ներդրումային ծրագրերն արդյունավետ իրականացնել: Հատկանշական է, որ արդեն այս տարի իրականացվելու է մոտ 850 միլիոն դոլարի ուղղակի ներդրում: Համեմատության համար նշենք, որ 2016թ.-ին ներդրումների ծավալը, տարբեր գնահատականներով, չի գերազանցել 160-200 միլիոնի սահմանը: Եթե այս հայտարարությունները մոտ են իրականությանը, ապա անկասկած տնտեսությունում կարելի է բեկում ակնկալել:

 

Սեփ.լր.

 

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728