Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկական ընկույզը մագնեզիումի քանակով առաջին տեղում է

Փետրվար 04,2017 12:30

Սննդամթերքների մեջ իրենց ուրույն եւ կարեւոր տեղն ունեն ընկույզները: Նրանցից յուրաքանչյուր տեսակ առանձնանում է մի շարք օգտակար հատկություններով, վիտամիններով, հատկապես՝ E եւ B2-ի աղբյուր են: Հարուստ են նաեւ սպիտակուցներով, մանրաթելերով եւ հանքանյութերով, ինչպիսիք են՝ մագնեզիումը, ֆոսֆորը, կալցիումը, պղինձը եւ սելենը: Չնայած այս ամենին՝ մասնագետները որոշ ընկույզի տեսակների շատ օգտագործումը չեն խրախուսում:

Նշենք, որ ընկույզ են կոչվում որոշ բույսերի, առավելապես ծառերի կամ թփերի պտուղները կամ դրանց՝ ուտելու համար պիտանի միջուկը, որը պատված է կարծր կեղեւով։ Օրինակ, հնդկական ընկույզի կանոնավոր օգտագործումը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, թրոմբների առաջացումը, պաշտպանում է սիրտը, կարգավորում է աղիների միկրոֆլորայի գործունեությունը, ինչպես նաեւ խթանում է սեքսուալ ակտիվությունը: Հնդկական ընկույզն օգնում է պսորիազի, անեմիայի, դիստրոֆիայի, էնդոկրին համակարգի հիվանդությունների բուժման ժամանակ, թեթեւացնում է ատամնացավը:

Հնդկական ընկույզը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով եւ ճարպերով, դրանցում կան ածխաջրեր, օսլա, շաքար, ֆիտոստերոլներ, սննդաթելեր եւ ճարպաթթուներ, վիտամին E, PP, B խումբ, հանքային տարրեր` կալցիում, մագնեզիում, նատրիում, կալիում, ֆոսֆոր, երկաթ, ցինկ, պղինձ, սելեն, ամինաթթուներ` տրիպտոֆան, լիզին, մեթիոնին, գլիցին եւ այլն: Edaplus.info-ն նշում է, որ հնդկական ընկույզը 1-ին տեղն է զբաղեցնում մագնեզիումի քանակով, նաեւ պարունակում է ռեկորդային քանակության երկաթ եւ կալիում: Հնդկական ընկույզներն իսկապես ունեն հականեխիչ եւ հակաբակտերիալ հատկություններ, դրանք լավացնում են ախորժակը, աշխուժացնում եւ երիտասարդացնում են օրգանիզմը, վիտամին E-ի առկայության հաշվին ապահովում են ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելումը: Այս բոլոր նյութերն ակտիվորեն աշխատում են առողջության բարելավման համար: Լավացնում են արյունատար անոթների վիճակը, խթանում ուղեղի, մարսողական համակարգի աշխատանքը եւ ամրապնդում իմունիտետը:
Չնայած այս ընկույզի օգտակարությանը, մասնագետները զգուշացնում են, որ այն հաճախ եւ մեծ քանակության չօգտագործել, վտանգավոր է երեխաների համար՝ առաջացնելով ալերգիկ ռեակցիաներ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

03,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728