ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել է մշակույթի նախարարի խորհրդական։
Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դրվել են Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: