Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրադատարանը ընթացք է տվել Անդրիաս Ղուկասյանի դիմումին. «Ազատություն»

Փետրվար 03,2017 22:40

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընթացք է տվել ընդդիմադիր գործիչ Անդրիաս Ղուկասյանի դիմումին, որով նրա պաշտպանները վիճարկում են կալանքի օրինականությունը, պնդելով, որ այն խախտում է նաև նրա մյուս իրավունքները, այդ թվում քաղաքական գործընթացներին մասնակցելու և պատգամավոր ընտրվելու:

Ստրասբուրգի դատարանին խնդրել են գործը քննել արագացված կարգով։

«Ընտրական այս գործընթացների հետ կապված, որ եթե ձգձգվի, դրանով կխախտվեն նրա քաղաքական իրավունքները նույնպես: Այսինքն, մենք անգամ չենք սպասել՝ Հայաստանում Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, բայց չենք ենք սպասել սպառելու ներպետական այդ հնարավորությունները», – «Ազատության» հետ զրույցում պատմեց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: – «Այս պահի դրությամբ նրանք մեզ չեն մերժել և ասել, որ չեք սպառել ներպետական բոլոր միջոցները: Սա է այն լավատեսությունը, որի մասին խոսում ենք», – հավելեց նա։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728