Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործարարների հետ «Կումայրի» արգելոցին վերաբերող ներդրումային ծրագիրը քննարկելիս, նախաձեռնողներից մեկը գործարարներին ոգեւորելու համար առաջարկեց «սկայպով» կապ հաստատել Աֆրիկայում բնակվող ու համաշխարհային բանկում աշխատող գյումրեցի Աղասի հետ:
Վերջինս սկզբում չգիտեր, որ վարչապետն ու գործարարներն արդեն եկել են Գյումրի, եւ սկսեց, այսպես ասած, տնավարի զրուցել, որ լավ չի լսվում, ե՞րբ է սկսվելու միջոցառումը: Երբ նրան փոխանցեցին, որ միջոցառումը սկսված է, նստածներն էլ իր խոսքին են սպասում, թե ինչ պիտի ասի ու ինչպես ոգեւորի ներկաներին, Աղասն անկեղծորեն զարմացավ՝ հարցնելով. «Հենց հիմա խոսե՞մ»:
Դահլիճը պոռթկաց ծիծաղից:
Չնայած Աղասին խնդրել էին մի երկու բառով շարադրել իր ասելիքը, սակայն նա՝ առանց շունչը պահելու, ներկայացրեց իր հարազատ քաղաքի՝ Գյումրու պատմությունը, կոլորիտով քաղաք լինելը, քաղաքը զարգացնելու իր տեսլականը: Աղասն այնքան երկար էր խոսում ու այնքան արագ, որ նրան ընդհատել հնարավոր չէր:
Կարդացեք նաև
Տեսնելով, որ Աղասը կարող է խոսել ամբողջ միջոցառման ընթացքում, նրան փորձեցին ընդհատել՝ հարցնելով, թե ի վերջո ինչքա՞ն ներդրում կանի Գյումրու զարգացման ծրագրի համար, սակայն Աղասը չէր լսում, կարծես մենախոսում էր:
Դահլիճում նստած վարչապետն ու գործարարները բարձրաձայն ծիծաղում էին: Աղասին մի կերպ կարողացան ընդհատել, որը լսելով հարցը, նշեց, որ ինքը կողմ է համագործակցային ներդրման, ներդրում կանի իր ընկերների հետ:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լավ կլիներ ծրագրի մասին լիներ հոդվածը, կարծես թե լրագրության իմաստը լուր տալն է հանրությանը…ոչ մի խոսք չկա միջոցառումից:
Մեր թղթակիցը վարչապետի՝ Գյումրի այցի մասին բազմաթիվ նյութեր է տվել: Ըստ ամենայնի, Դուք միայն այս մեկն եք կարդացել: