Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիները Հայաստանն ավելի սերտ դաշնակից են համարում, քան Թուրքիան. «Ազատություն» ռ/կ

Փետրվար 03,2017 21:45

ԱՄՆ-ում անցկացված հարցման արդյունքում 144 երկրների թվում Հայաստանը 64-րդ է, որպես Միացյալ Նահանգների դաշնակից երկիր: Ընդ որում, հանրապետականները Հայաստանին ավելի սերտ դաշնակից են համարել, քան դեմոկրատները:

Հանրապետականների տված գնահատականներով Հայաստանը 51-րդ տեղում է, իսկ ըստ դեմոկրատների՝ 90-րդը:

Նախկին Խորհրդային միության երկրներից Հայաստանից առաջ են Լիտվան, Էստոնիան, Վրաստանը և Ուկրաինան:

Հարցվածները ավելի բարձր տեղ են տվել Հայաստանին, քան տարածաշրջանում ավանդաբար ԱՄՆ-ի սերտ դաշնակիցը համարվող, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային: Ըստ հրապարակված ցանկի Թուրքիան 74-րդ տեղում է, տասը կետով հետ Հայաստանից: Ադրբեջանը 120-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 138-րդ, իսկ ցանկի վերջում Հյուսիսային Կորեան է: Ցանկի վերջում հայտնված ավելի քան մեկ տասնյակ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, համարվում են ԱՄՆ-ին թշնամի երկրներ:

Հարցումներն անցկացվել են 2017-ի հունվարի 28-ից փետրվարի 1-ը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն»ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728