Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ տեղի է ունեցել Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը

Փետրվար 03,2017 21:30

Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցի առթիվ  2017 թվականի հունվարի 28-ին և 29-ին Բեռլինի «Սոֆիտել» հյուրանոցում տեղի ունեցավ Փոքր Ասիայի Ժողովուրդների համագումարը: Համագումարի կարգախոսն էր` ՄԻԱՑՅԱԼ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ:

Չորս տարբեր երկրների խորհրդարանների 4 անդամներ, 5 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ և 15 քաղաքացիական կազմակերպություններ իրենց մասնակցությունն ունեցան այս համագումարին:

Նրանք քննության առան հետևյալ թեմաները` Ժողովրդավարություն, Երկխոսություն և Արդարադատություն, Կորուստների վերլուծություն,  ուղղիչ միջոցառումների ասպեկտներ:

Համագումարում քննարկումներն ընթացան կլոր սեղանի շուրջ՝ ներառելով ճանապարհային քարտեզի և հեռանկարների հարցը և կազմվեց մի հանձնաժողով, որը կոչվում է «ՀՈՒՆՎԱՐԻ  19-Ի ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»:

Հանձնաժողովը  կնպաստի  կառուցողական երկխոսության սկզբնավորմանը, որն էլ իր հերթին կհամախմբի Փոքր Ասիայի ժողովուրդներին` արդարության, խաղաղության և ժողովրդավարության  հարցում:

https://arevelk.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728