«Ժառանգություն» կուսակցությունը ապրիլի երկուսին ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այսօր այդ մասին «Ժառանգության» ընդլայնված կազմով նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Թե որ դաշինքին կմիանա կուսակցությունը առայժմ պարզ չէ:
«Խորհրդի կողմից լիազորված բանակցողներ կան, մենք վերջնական որոշում կկայացնենք»,-ասաց պարոն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, կուսակցության որոշ անդամներ՝ այդ թվում նաեւ Զարուհի Փոստանջյանը ընտրություններին առանց դաշինքի մասնակցելու կողմնակից են, բայց քվեարկության արդյունքում մեծամասնությունը դաշինքով մասնակցելուն է կողմ քվեարկել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ