Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի ընտանիքն ապրում է ահաբեկման մթնոլորտում (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 19:30

Արդեն 1,5 տարի է, ինչ «Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն եւ լրագրող Մհեր Ղալեչյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ ահաբեկման, շանտաժի եւ քրեական հետապնդման քաղաքականություն է իրականացվում ՀՀ Արաբկիրի դատախազության եւ նրանց հովանավորյալ` Վարդան Հովնիկյանի կողմից: Բացահայտ շինծու գործով Մհեր Ղալեչյանին անհիմն, առանց որեւէ ապացույցի, մեղադրանք են ներկայացրել:

2015թ. հուլիսի 5-ին տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ մարմնական վնասվածքներ են հասցրել Մհեր Ղալեչյանի կնոջը` լրագրող Գայանե Խաչատրյանին, Արաբկիրի դատախազությունը ոչ միայն փորձում է կոծկել, այլ նաեւ քրեական հետապնդում է սկսել Մհեր Ղալեչյանի հանդեպ, այն դեպքում, երբ կան միջադեպի տեսագրություններ, ձայնագրություններ, ականատեսների վկայություններ, որոնք նախաքննությունն իրականացնող մարմինների համար լիովին բավարար էին գործի ամբողջ պատկերը ունենալու համար: Սակայն Արաբկիրի դատախազությունն ունի իր շահերն այս գործում:

Aravot.am-ի հետ զրույցում Մհեր Ղալեչյանը վրդովմունք հայտնեց, թե մեկ անձի ցուցմունքի վրա մեղադրանք են ներկայացրել. «Այս մեկուկես տարվա ընթացքում մի շարք հրավերներ եմ ունեցել արտասահմանից տարբեր սեմինարների մասնակցության համար, բայց չեմ կարողացել մասնակցել, քանի որ իմ նկատմամբ խափանման միջոց է կիրառված երկրից չբացակայելը: Ոչ մի փորձաքննություն, միայն մեկի ցուցմունքի հիման վրա իմ դեմ գործ է հարուցվել»:

Մանրամասները` առաջիկայում:

https://www.youtube.com/watch?v=WCW-_nJcuaY

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728