Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի հանձնարարությամբ գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ

Փետրվար 03,2017 18:33

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության  ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ: Քրեական գործը հարուցվել էր 2017 թվականի հունվարի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝  ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկաններ Հ. Պ.-ի և Ա. Հ.-ի  նկատմամբ քաղաքացիներ Վ.Հ.-ի և Հ. Խ.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

ՀՀ ՔԿ-ում կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնցից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ:

ՀՀ Դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728