Փետրվարի 3-ին Իջեւանի ավագ դպրոցում պետք է կայանար տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ: Թեկնածուները երկուսն են` ավագ դպրոցի նախկին տնօրեն Արմեն Խոջայանը եւ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Էդիլյանը:
Իջեւանի ավագ դպրոցից տեղեկացանք, որ մրցույթը չի կայացել, քվորում չի ապահովվել, չեն ներկայացել դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հասմիկ Ասիրյանը, Իջեւանի թիվ 1 դպրոցի ուսուցչուհի Մարիաննա Մարդանյանը եւ Իջեւանի քաղաքապետարանի աշխատակից Էմմա Պետրոսյանը:
Վերջին երկուսը մրցութային հանձնաժողովում կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներն են: Աշխատանքային 5 օրվա ընթացքում նորից պետք է մրցույթ կայանա: Սպասվում է, որ կրկին քվորում չի ապահովվելու:
Նախկինում հայտնել ենք, որ Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի դպրոցի տնօրենի պաշտոնի համար մրցույթը նույն պատճառով չի կայացել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ