Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանն առողջական խնդիրներ ունի, բայց նիստին ի վիճակի է մասնակցել: Այս մասին այսօր կայացած դատական նիստից հետո լրագրողներին ասաց նրա պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը:
«Նա պատերազմի մասնակից է, առողջական խնդիրներ ունի, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Շատ վիրահատություններ է տարել պատերազմից հետո, նրա աղիների մի զգալի հատված հեռացված է»,-ասաց նա՝ հավելելով, որ առողջական խնդիրները սրվել են, քանի որ Բարսեղյանը մինչեւ կալանավորվելը հատուկ սննդակարգ է պահպանել:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ