Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավորի գործով որոշ նյութեր չեն տրամադրվել պաշտպաններին. (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 17:44

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ նույն դատարանի նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի  գործով նիստը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ: Այս նիստին մեղադրյալը ներկայացել էր: Նախորդ նիստը հետաձգվել էր՝ նրա՝ առողջական  խնդիրների պատճառով ներկա չգտնվելու հիմքով:

Իշխան Բարսեղյանի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանը հանդես եկավ պաշտպանական կողմին քրեական գործին առնչվող որոշ նյութեր տրամադրելու միջնորդությամբ: Պաշտպաններից Արայիկ Ղազարյանը դատավորին ասաց, որ առանց պաշտպանական կողմին այդ նյութերը տրամադրելու՝ դատավարությունը մեկնարկելը սահմանադրական իրավունքի խախտում է:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Վարդուհի Էլբակյանը մանրամասնեց, թե քրեական գործում առկա որ նյութերի եւ փաստական տվյալների մասին է խոսքը. «Մեզ չեն տրամադրվել լազերային սկավառակները, Իշխան Բարսեղյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու եզրակացությունն ամբողջությամբ, հեռախոսային վերծանումների լազերային սկավառակները»,-ասաց նա:

Մեղադրող կողմը միջնորդության առնչությամբ կարծիք հայտնեց, որ դրանով պաշտպանական կողմը փորձում է իր  սայթակումներն արդարացնել. «Պաշտպանական կողմը քրեական գործի նյութերին ծանոթանալու իրավունք ունեցել է, բայց համապատասխան միջնորդություն ժամանակին չի ներկայացնել»:

Ավելի ուշ դատարանը պաշտպանների միջնորդությունը բավարարեց: Այս գործով հաջորդ նիստը կկայանա փետրվարի 9-ին՝ 14:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728