Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիոյ հայ կին պատգամաւորը մեկնաբանած է Ցեղասպանութեան մասին Կարօ Փայլանի ելոյթը

Փետրվար 03,2017 17:34

Թուրքիոյ քրտական Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութեան հայ պատագամաւոր Կարօ Փայլանի վերջին ելոյթին հետ կապուած Պոլսոյ հայկական «Ակօս»–ին մէջ իր կարծիքը յայտնած Ժողովրդահանրապետական (CHP) կուսակցութեան հայ կին պատգամաւոր Սելինա Տողան:

Սելինա Տողան նշած է, թէ Կարօ Փայլանի բարձրացուցած խնդիրը նախապէս եւս Թուրքիոյ խորհրդարանին մէջ քննարկուած էր: «Աւելի առաջ ալ ցեղասպանութիւն բառը օգտագործուած էր, սակայն ատոր համար պատիժ չէր կիրառուած»,–գրած է Սելինա Տողան` շեշտելով, որ ինչպէս հասարակ քաղաքացիին, այնպէս ալ պատգամաւորին համար խօսքի ազատութիւնը ամենակարեւոր բանն է: Մեզ նեղացնող որեւէ հարց, որ կը վերաբերի Թուրքիոյ Հանրապետութեան, ուրիշ խորհրդարաններուն մէջ խօսուելու փոխարէն պէտք է քննարկուի Թուրքիոյ խորհրդարանին մէջ։

Ան կը նշէ, որ ինք դէմ է Կարօ Փայլանի դէմ կիրարուած պատիժին։ “Պատիժը կը խոչնդոտէ խօսքի եւ մտքի ազատութիւնը»,- գրած է Տողան։

Նշենք, որ Կարօ Փայլան խորհրդարանին մէջ «ցեղասպանութիւն» բառը արտասանելուն համար ենթարկուած էր պատիժի: Զայն ագիլած էին 3 նիստի մասնակցելէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728