Փետրվարի 3-ին, ժամը 15.20-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքում, Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել, ճանապարհից դուրս ընկել: Մեքենայի վարորդը եւ ուղեւորը, ովքեր Կողբ գյուղի բնակիչներ են, տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Վթարից վիրավորներին, նրանց հարազատների ցանկությամբ, հետագա բուժման նպատակով Երեւան կտեղափոխեն:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Ավտովթարից տուժած վարորդը հետազոտվել է Տավուշ բժշկական կենտրոնում, ունի միջին ծանրության վնասվածքներ, հետագա բուժումը հավանաբար կշարունակի Իջեվանի բժշկական կենտրոնում։