Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ հաղորդման՝ քննիչն ապացույց է կեղծել

Փետրվար 03,2017 17:01

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործ է հարուցվել ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու փաստի առթիվ:

Այսպես, 28.12.2016թ.-ին կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով խուլիգանության մեջ մեղադրվող Նաղաշ Ե.-ի հարևանուհի, քրեական գործով վկա Անահիտ Շ.-ն հայտարարել է, որ 21.05.2016թ.-ին իրեն հարցաքննած` Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչը արձանագրությունում ներառել է այնպիսի տեղեկություններ, որոնց մասին հարցաքննվողը ոչինչ չի հայտնել: Այսպես, համաձայն Անահիտ Շ.-ի նախաքննական ցուցմունքի` վերջինս տեսել է, թե ինչպես են իրենց տան մոտ ոստիկանության աշխատակիցները Նաղաշ Ե.-ին ձեռնաշղթաներով ուղեկցում դեպի ավտոմեքենա, նաև լսել է, որ  մեղադրյալը  հայհոյել է ոստիկանության աշխատակիցներին` դանակը ձեռքին սպառնալով ինչպես նրանց, այնպես էլ օգնության հասած բուժաշխատակիցներին, ապա` հարվածել և կոտրել է շտապօգնության ավտոմեքենայի դիմապակին: Հետո` արդեն դատաքննության ժամանակ, Անահիտ Շ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին,  հավաստիացրել  է, որ ինքը քննիչին նման տեղեկություններ չի հայտնել, սակայն վերջինս դրանք ներառել է հարցաքննության արձանագրությունում, իսկ Անահիտ Շ.-ն, առանց բովանդակությանը ծանոթանալու, ստորագրել է այն:

Քննիչի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728