Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում դանակով զինված անձը փորձել է ներխուժել Լուվրի թանգարան՝ «Ալլահ աքբար» բացականչություններով

Փետրվար 03,2017 16:25

Փարիզում վնասազերծվել է տղամարդ, որը Լուվրի թանգարանի մոտ հարձակում է գործել հսկողություն իրականացնող զինվորներից մեկի վրա և փորձել ներխուժել թանգարան, հաղորդում է Reuters-ը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ անհայտ անձը ճանապարհային ճամպրուկով փորձել է մտնել թանգարանի հիմնական շենքի տակ գտնվող խանութ: Նա հանել է դանակը և «Ալլահ աքբար» բացականչություններով հարձակվել հսկողություն իրականացնող զինծառայողի վրա, սակայն ինքը ծանր վիրավորվել է մեկ այլ զինծառայողի գնդակից:

Տարածքից մարդիկ տարհանվել են, թանգարանը ժամանակավորապես փակ է, ոստիկանությունը շղթայել է տարածքը:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը իրավիճակը որակել է «լուրջ»: Փարիզի ոստիկանության պետ Միշել Կադոյի խոսքով՝ հարձակվողի առանձին արտահայտություններից կարելի է ենթադրել, որ նա պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել:

«Հարձակման վայրում ձերբակալվել է ևս մեկ մարդ, որն իրեն կասկածելի էր պահում, բայց առայժմ չի հաջողվել հաստատել նրանց միջև կապը»,- ասել է նա: Ոստիկանապետի խոսքով՝ հարձակվողի ճամպրուկում պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել: Հարձակման ենթարկված զինվորը թեթև վնասվածք է ստացել:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728