Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բարև Երևան». Ի՞նչ է արվում Երևանում սպասվելիք ջրհեղեղի դեմն առնելու ուղղությամբ

Փետրվար 03,2017 16:11

Ձնհալից առաջացող ջուրն առաջիկայում կարող է հեղեղել Երևանը. այսպիսի վտանգ են կանխատեսում ոլորտի մասնագետները: Այսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը այս մասին ահազանգ-նամակով դիմեց քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Նամակում մասնավորապես մտահոգություն է արտահայտված Երևանում ջրհեղեղի վտանգի առնչությամբ. «Այդպիսի նախադեպ եղել է դեռևս 1946թ., երբ աղետը քաղաքին մեծ վնաս է հասցրել: Ու նույնը սպասվում է հիմա, երբ առաջիկայում եղանակը կտրուկ տաքանալու է՝ ինչպես կանխատեսում են օդերևութաբանները: Ձնհալից առաջացած ջուրը հեղեղելու է մեր փողոցն ու տունը, քանի որ և՛ Հրազդան գետը, և՛ Գետառը (որի մի մասը բետոնապատված է) չեն կարողանալու այդ ծավալի ջուրը տեղափոխել: Այս ահազանգը հնչեցնում են ոլորտի մասնագետները, մինչդեռ փաստացի որևէ գործողություն չի ձեռնարկվել աղետի դեմն առնելու համար»,- նշված է նամակում:

Ավագանու անդամը խնդրել է տեղեկացնել, թե քաղաքապետարանը կոնկրետ ինչ միջոցառումներ է նախատեսում եղանակի տաքացման դեպքում կանխատեսվող աղետը կանխարգելելու նպատակով:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Հ. Գ. Գետառի 1946 թվականի աղետի լուսանկարները վերցված են Հովիկ Չարխչյանի բլոգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728