«Համախմբում» կուսակցության անդամ, պատգամավոր Էլինար Վարդանյանից այսօր հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ են այն լուրերը, որ «Համախմբումի» ներսում լուրջ կռիվներ եւ խնդիրներ կան: Նա վստահեցրեց, որ որեւէ խմորումներ, խնդիրներ չկան, այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Նա ասաց, որ կուսակցությունն այս պահին զբաղված է տարածքային կառույցների ընդլայնմամբ:
Հարցին՝ հստակ է, չէ՞, որ Սեյրան Օհանյանն է լինելու առաջնորդը դաշինքի՝ Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ ցուցակը դեռ որոշված չէ:
Մեր դիտարկմանը, որ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Սեյրան Օհանյանն է լինելու, այդ հարցը որոշված է՝ Էլինար Վարդանյանն արձագանքեց. «Երբ վերջնական պատրաստ լինի՝ հանրությունը կիմանա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ