Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներին ուղղված յուրօրինակ կոչով:
Թուրքական «İhlas» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում ունեցած Էրդողանը անդրադարձել է հնարավորինս շատ զբոսաշրջիկ ներգրավելու հնարավորություններին ու այս ոլորտում Թուրքիայի առջև դրված նպատակներին:
Նա հիշեցրել է, որ ներկա դրությամբ այլ երկրներում բնակվում է շուրջ 5 միլիոն Թուրքիայի քաղաքացի: Եվս 3.5 միլիոն քաղաքացի երկար ժամանակ արտերկրում բնակվելուց հետո վերադարձել է հայրենիք, սակայն պահպանում է արտերկրի հետ կապը:
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում