«Մամուլում հրապարակումներ կային, որ իբր Գագիկ Ծառուկյանն ասել է`դուք չեք լինի դաշինքում, քանի որ կնոջ դեմ գործ եք տվել»,- «Ազդակ» մամուլի ակումբում այսօր լրագրողներից մեկը նման հարց ուղղեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին:
Մինչ այդ, Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իր հիմնադրած «Ալյանս» կուսակցության վարչությունը որոշում է կայացրել`առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում:
«Նախ ես չեմ լսել, չեմ տեսել Գագիկ Ծառուկյանի անուն`այդ թեմայի շուրջ որեւէ տեղ: Հետեւաբար, խնդրում եմ ձեր հարցը շտկեք: Երկրորդ, ես ուզում եմ հասկանալ`ինչպես մի հայտնի ոստիկանապետ ասաց`դուք գողակա՞ն եք, թե`պատգամավոր: Կամ, տվյալ դեպքում`լրագրող: Հիմա դուք ուզում եք ապրել օրենքի երկրո՞ւմ, թե՞ գողականության միջավայրում»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը` զարմանալով. «Գործ տալը ո՞րս է: Եթե գտնում եք, որ այդ թեմայի շուրջ իջնել եւ խոսել`ասեմ`այդ, այսպես ասած, պղտորումը, չեմ ուզում օգտագործել ռուսական ժարգոնային էկվիվալենտ բառը ձեզ հայտնի, տեղի ունեցավ այն թերթում, որի գլխավոր խմբագիրը դասալքության համար դատապարտվելիս դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր նկատմամբ: Հիմա`որքանո՞վ արժե քննարկել նման բան»:
Թե ինչո՞ւ Տիգրան Ուրիխանյանը դատարան չէր գնացել «Անալիտիկ.ամ» կայքի խմբագրի գործով`տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ