Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Սիրիան դառնա դաշնային հանրապետություն, կթուլանան Թուրքիայի դիրքերը. (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 14:37

Ըստ «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Արփինե Հովսեփյանի՝ Աստանայում վերջերս Սիրիայի հարցով կայացած բանակցությունները բեկումնային համարել չի կարելի, բայց հնարավոր չէ անտեսել նախաձեռնողների՝ ՌԴ-ի, Իրանի ու Թուրքիայի՝ կողմերին քաղաքական դաշտ տեղափոխելու ջանքերը:

«Ուղղակի բանակցություններ անցկացնել չհաջողվեց, թեեւ կողմերը նստեցին սեղանի շուրջ: Փաստաթուղթ չընդունվեց, հակամարտության կարգավորման գործողությունների ծրագիր չմշակվեց: Կողմերի միջեւ տարաձայնությունների պատճառով անգամ քաղաքական խնդիրների քննարկում տեղի չունեցավ»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Արփինե Հովսեփյանը որպես նախաձեռնողների գլխավոր ձախողում մատնանշեց այն, որ նրանք չկարողացան բանակցություններին միջազգային բնույթ հաղորդել. «ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հրաժարվեցին մասնակցել, բավարարվեցին դիտորդի կարգավիճակով: Սա հարված է՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի դիրքորոշումներին»:

Ըստ փորձագետի՝ հատկապես ՌԴ-ն Աստանայի գործընթացը շարունակելու մտադրություն ունի. «ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան հակասություններ ունեն Սիրիայի հարցում, բայց նրանց հաջողվել է ստանձնել հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, որը մտադիր չեն զիջել արտաքին ուժերին՝ ԱՄՆ-ին: Սա չի նշանակում, թե ռուս-ամերիկյան գործակցությունը Սիրիայում սպառված է: Թրամփը չի բացառում ԻՊ-ի դեմ ՌԴ-ի հետ համատեղ պայքարը: Միաժամանակ, ռուս-ամերիկյան գործակցությունն անհանգստացնող է Թուրքիայի համար: Թրամփը հայտարարեց՝ մտադիր է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, այդ թվում՝ քրդերի, ինչը ձեռնտու չէ Թուրքիային: Ըստ քննարկվող սցենարներից մեկի՝ Սիրիան կդառնա դաշնային հանրապետություն, ինչը թուլացնելու է Թուրքիայի դիրքերը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728