Լրահոս
Օրվա լրահոսը

2016-ին 8400 ուռուցքային հիվանդության նոր դեպք է հայտնաբերվել (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 14:36

2016 թվականին Հայաստանում հայտնաբերվել է ուռուցքային տարբեր հիվանդություններով 8400 նոր դեպք: Սա մի փոքր ավելի է 2015թ. ցուցանիշից: Այս մասին «Հենարան» ակումբում ասաց առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության ղեկավար Ծաղիկ Վարդանյանը: Նրա ներկայացմամբ՝ ներկայումս ուռուցքային տարբեր հիվանդություն ունեցող 41 հազար հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ:

Տիկին Վարդանյանի խոսքերով՝ ուռուցքային հիվանդությունների դեպքում խնդիր է ապրելիության ցուցանիշը: Վարդանյանի խոսքերով՝ քաղցկեղի ախտորոշումից հետո մարդու ապրած տարիների ցուցանիշը Հայաստանում զիջում է եվրոպական մեր տարածաշրջանի ընդհանուր ցուցանիշին. «Եթե քաղցկեղի նույն ախտորոշմամբ հիվանդը ապրում է, ասենք, 10 տարի, Հայաստանում՝ 6-7 տարի»:

Ըստ Վարդանյանի՝ քաղցկեղի հայտնաբերման 60%-ի դեպքում առաջին անգամ հայտնաբերվում է հիվանդության արդեն 3-4-րդ փուլերում: Սա խնդիր է, որովհետեւ կանխարգելման մասին խոսք լինել չի կարող:

Քաղցկեղի բուժումը, ըստ Վարդանյանի՝ 3 փուլերով է՝ վիրաբուժական, քիմիաթերապիա եւ ճառագայթային:

Տիկին Վարդանյանն ասաց, որ սոցանապահով խմբերի քաղաքացիները քաղցկեղի վիրաբուժական միջամտությունը ստանում են պետպատվերով: Իսկ եթե արդեն ախտորոշվել է չարորակ ուռուցք, բոլոր դեպքերում վիրաբուժական միջամտությունն անվճար է:

Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, տիկին Վարդանյանն ասաց, որ այս առումով բողոքներ շատ են ստանում: Եթե քաղաքացին սոցիալապես անապահով խմբերում է, քիմիաթերապիայի համար նրան հատկացվում է 300 հազար դրամ՝ 5 սեանսի համար: Իսկ եթե հիվանդը ներառված չէ սոցխմբում՝ 150 հազար դրամ:

Մանրամասն՝   տեսանյութում

Տիկին Վարդանյանն ասաց, որ շատ կարեւոր է պալիատիվ՝ ամոքիչ բուժօգնության ներդրումը: Կառավարությունն արդեն հաստատել է այս բուժօգնության կարգը. «Հուսով ենք 2019 թվականին կունենանք արդեն, քանի որ ամոքիչ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների 70-80%-ը ուռուցքային հիվանդություններով են»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728