Պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ Կարեն Բեքարյանի կարծիքով՝ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի բանակի զինծառայողի գերեվարվելու փաստի առնչությամբ ԵԱՀԿ-ն կոչեր կհնչեցնի, բայց կասկածում է, որ դրանք կլինեն հասցեական:
«Այստեղ էլի խնդիր ունենք: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հրաժարվեց իր բավական մեծ թվով կորուստներից: Հատուկ ջոկատայինների պարագայում նոր ձեռագիր ենք տեսնում: Ադրբեջանը սեփական զինվորին տեր կանգնելու փաստը մի կողմ է դնում»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ Ադրբեջանը հայտարարությամբ հրաժարվեց իր զինծառայողից (փաստերը հակառակն են ասում)՝ ասաց Կարեն Բեքարյանը:
Ըստ նրա՝ դա ողբերգական է. «Այլ հարց էլ կա՝ այդ ընտանիքի հետ ի՞նչ տեղի կունենա: Նման գործելաոճը խրախուսվում է, երբ միջնորդների հայտարարությունները հասցեական չեն լինում»: Պատգամավորի խոսքով՝ Թալիշի ուղղությամբ ձեռնարկած Ադրբեջանի դիվերսիան սադրանք է, քանի որ արտգործնախարարների հնարավոր հանդիպումից առաջ այդ երկիրը մշտապես նման միջադեպեր է կազմակերպում:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ