Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյանի, Վարդան Ղուկասյանի և այլոց հարցը՝ փետրվարի 18-ի ԵԿՄ համագումարում (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 14:18

Քիչ առաջ ավարտվեց Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ) վարչության ընդլայնված նիստը:

Aravot.am-ը որոշ պարզաբանումներ ստացավ ԵԿՄ լրատվության պատասխանատու Վարդան Վարդանյանից: Մասնավորապես հետաքրքրվեցինք՝ քննարկվե՞լ է արդյոք վարչության  կազմի հարցը, մանավանդ, որ խոսակցություններ կան, որ  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը և այլք դուրս են մնալու վարչությունից:

Պարոն Վարդանյանը պատասխանեց. «Նիստի օրակարգում մի քանի հարցեր էին: Առաջինը ԵԿՄ 11-րդ հերթական համագումարի հրավիրում: Կազմկոմիտեի առաջարկը հիմք ընդունելով՝ որոշվեց, որ հերթական համագումարը լինելու է փետրվարի 18-ին՝ ժամը 11.00-ին Մարզահամերգային համալիրում»: Պարոն Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ քննարկվել են նաև հրամանատարասերժանտական դասընթացների ընթացքը և այլ հարցեր:

Իսկ վարչության կազմի հետ կապված հարցին ի պատասխան նշեց. «Վարչության կազմի հետ կապված հարց չի քննարկվել: Վարչությունը որոշվում է համագումարում, որին ներկա կլինեք ցանկության և հավատարմագրման դեպքում: Վարչություն ընտրելու իրավասությունը համագումարինն է. դուրս մնալու կամ ներս գալու հարց չկա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728