Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում անկայունություն է, իսկ նրա անմիջական հարեւան ՀՀ-ն ընտրությունների շեմին է (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 14:01

«Թուրքիայում ականատես ենք էական գործընթացների փոփոխության: Օբամայի վարչակարգի ընթացքում Թուրքիայի հետ հարաբերությունները լարված էին: Թուրքիան ակնկալում էր Գյուլենի արտահանձնման հետ կապված արձագանք, որը չեղավ»,-«Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի ղեկավար Կարեն Բեքարյանը:

«Էրդողանն ակնկալում է ԱՄՆ-ի հետ իրենց օրակարգի դինամիկ փոփոխություն եւ ցանկանում է Թրամփի հետ հանդիպել հնարավորինս շուտ, որպեսզի այդպես իրավիճակներ շտկի»,-նկատեց նա:

Անդրադառնալով Սիրիական հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությանը, Բեքարյանը նշեց՝ եթե Արեւմուտքի համար Իրաքի եւ Սիրիայի քրդական ուժերը համարվում են դաշնակից, ապա Թուրքիան այս հարցում վերապահումներ ունի:

Կարեն Բեքարյանը հիշեցրեց, որ Թուրքիայի հետ ԵՄ-ն մեծ ու փոքր խնդիրներ ունի, այդ թվում՝ միգրացիոն ճգնաժամը. «Խնդիրների թվում է Թուրքիայում սպասվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որը Եվրոպայում դիտարկում են որպես նահանջ ժողովրդավարությունից: էրդողանը նոր Սահմանադրության է գնում՝ իր իսկ լիազորությունները մեծացնելու համար»: Պատգամավորը Թուրքիայի ներքին խնդիրների թվում առանձնացրեց նաեւ այն, որ իշխանությունն անհամաչափ ուժ է կիրառում լրատվամիջոցների, քաղհասարակության, ընդդիմության հանդեպ:

Ինչ վերաբերում է թուրք-ռուսական հարաբերություններին, ապա ըստ Կարեն Բեքարյանի՝ գործակցության դաշտն ընդլայնելու հնարավորություններ կան:

Թե ինչպիսին կլինի այս ամենի ազդեցությունը Թուրքիայի անմիջական հարեւան Հայաստանի համար, պատգամավորի խոսքով. «Էական անկայունություն է, գործընթացների սցենարները սահմանափակ չեն: Մենք մտնում ենք նախընտրական փուլ, բայց արտաքին քաղաքականության ներքո մեզ համար էական կայունության անհրաժեշտություն կա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728