«Ալյանս» կուսակցության վարչության նիստն, օրերս, բացարձակ մեծամասնությամբ որոշում է կայացրել կուսակցության համագումարին առաջարկել միակ նախագիծը`առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ծառուկյան» դաշինքի կազմում: Կուսակցության համագումարը կայանալու է մի քանի օրից: Ենթադրվում է, որ համագումարը հավանության կարժանացնի կուսակցության վարչության առաջարկը: Այսօր այդ մասին «Ազդակ» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Ի դեպ, «Ալյանս» կուսակցության վարչության ղեկավարի համար առաջարկվող թեկնածուն քինգ- բոքսինգի աշխարհի չեմպիոն, գիտությունների թեկնածու Հենրիկ Թադեւոսյանն է: Կուսակցության նախագահի պաշտոնում Տիգրան Ուրիխանյանը չի վերընտրվելու: Առաջարկվում է «Ավանգարդ» թերթի խմբագիր Ջուլիետա Մարտիրոսյանի թեկնածությունը:
Aravot.am-ի հարցերին`հանդիպումներ եւ քննարկումներ եղե՞լ է Գագիկ Ծառուկյանի հետ, համաձայնություն կա՞, Տիգրան Ուրիխանյանը կրկնեց մի քանի օր առաջ իր արած հայտարարությունները`ինքը Ծառուկյանից երբեք չի հեռացել, որ հիմա փորձի միանալ:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին`Տիգրան Ուրիխանյանը կլինի՞ պատգամավոր հաջորդ խորհրդարանում, հնչեց այսպիսի պատասխան. «Դրան պիտի պատասխանեն մի քանի հարյուր հազար քաղաքացիները: Ես ինչպե՞ս կարող եմ մարդկանց փոխարեն պատասխանել»: Եթե ՀՀ քաղաքացիներն ուզում են, որ խորհրդարանում լինի մարդ, ով կբարձրաձայնի պետբյուջե թաթը մտցնողների մասին, պետական պատասխանատու գերատեսչությունների նկատմամբ քննադատական խոսք կհնչեցնի`սեփական պարտավորությունները պատշաճ չկատարելու համար, ով բռնելու է հանցագործներին`անկախ նրանց սեռից կամ կրոնական պատկանելությունից, պաշտպանելու է ժողովրդի շահը, Սահմանադրությանն իր «դեմը» պահելու է մինչեւ քվեարկություն եւ այլն, ապա, բանախոսի կարծիքով, ինքը կլինի հաջորդ խորհրդարանում:
Մեկ այլ հարցի`իր կարծիքով ի՞նչ է փոխելու Գագիկ Ծառուկյանի վերադարձը: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Ծառուկյանն իր ելույթով հռչակել է:
«Իրավունք» թերթի ու համանուն կայքի հարցումներով Տիգրան Ուրիխանյանը ճանաչվել է տարվա լավագույն ընդդիմադիր պատգամավոր: Ասուլիսից առաջ, այսօր թերթի գլխավոր խմբագիրը պատգամավորին հանձնեց իր մրցանակ-պատվոգիրը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ