Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է ճանաչված քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի՝ ասուլիսում հնչեցրած այն դիտարկման հետ, թե կրթված մարդու վարկն այնքան ցածր է, որ նրա խոսքով. «Հայաստանում դեբիլները կարող են մինիստր դառնալ»:
«Նախ կրթված մարդը երբեք չի վիրավորվում նման հայտարարություններից, երկրորդ՝ յուրաքանչյուրը իր մասով է պատասխան տալիս, եւ երրորդ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միշտ էլ ունեցել է որոշակի արհեստավարժ մակարդակ, որոնք կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները»,-ասաց նախարարը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ