Լրահոս
Օրվա լրահոսը

2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հայտնվել է անօգնական վիճակում.  shamshyan.com

Փետրվար 03,2017 13:25

Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում Հերմինեն ասում էր. «Ամուսինս, ով ունի հոգեբանական խնդիրներ, հաճախակի է բռնության ենթարկել՝ թե ինձ, թե երեխաներիս: Գլխիս վրայի սպիները նրա հարվածների արդյունքն է, բայց որպեսզի հարևանների մոտ խոսք ու զրույցի առարկա չդառնամ, ամեն անգամ մեջս պահել եմ, մտածելով՝ ամուսինս կուղղվի, սակայն պարզվեց, որ նա կարմիր կովի նման իր կաշին չի փոխում: Տունը, որտեղ մենք բնակվում ենք գրանցված է նրա եղբոր՝ Մարտունի քաղաքի բնակիչ, Մակիչ Մուրադյանի անունով ու դա է պատճառը, որ Մակիչը օգտագործելով ամուսնուս հոգեկան անհավասարակշիռ վիճակը՝ ամեն անգամ ինչ-որ պատրվակով ամուսնուս սրում էր մեր դեմ»:

 

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com –ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728