Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս բարձրացնել Մատենադարանի հեղինակությունը

Փետրվար 03,2017 13:10

Aravot.am-ը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ձգձգվում Մատենադարանի տնօրենի ընտրությունները, երբ լրացել են բոլոր ժամկետները:

«Խնդիրը չեմ ուզում դիտարկենք որպես տնօրենի նշանակման հարց: Մատենադարանը եւ Ֆիզիկայի ինստիտուտը այն ազգային արժեքներն են, որոնք Հայաստանի Հանրապետության դիմագիծն են ներկայացնում՝ կոնկրետ ուղղություններով: Այդ իմաստով, ճիշտ կլինի, որ Մատենադարանը ձեւավորվի հատուկ հիմնադրամի, եւ իր կարգավիճակով աշխատի որպես հիմնադրամ ու գիտական հզոր կառույց, որի ֆոնդերը կլինեն բացառիկ պետական սեփականություն եւ կտան տնօրինվելու Մատենադարան հիմնադրամին, որպեսզի սեփականության խնդիրներ չլինեն: Հիմնադրամի կարգավիճակը պետք է բարձրացնի Մատենադարանի հեղինակությունը: Հիմա այդ փաթեթն ենք պատրաստում»,-ասաց նախարարը:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է տնօրենի գիտական աստիճանի շեմն իջնի այս վերափոխումների ճանապարհին:

«Երբեք, միայն բարձրանալու ճանապարհին ենք, ուզում եմ, որ հասարակությունը վստահ լինի, որ մեկ մարդու աշխատանքի խնդրի համար չենք կարող Մատենադարանում այդպիսի գործընթացներ սկսենք: Մատենադարանն ինձ համար անձնապես էլ շատ մեծ արժեք է: Ավելի լավ է, մենք այն ուժեղացնենք: Հաջորդը կլինի Ֆիզիկայի ինստիտուտը»,-շեշտեց ԿԳ նախարարը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728