Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների համակարգող խմբի և քաղաքական ուժերի համատեղ դիմումը՝ ուղղված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին

Փետրվար 03,2017 12:49

Պարոն Վարչապետ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017 թվականի հունվարի 25-ին նշանակված «ՀԷՑ» ՓԲԸ-ի պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական նիստը անհասկանալի պատճառով կայացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Չիչոյանը միայնակ, առանց կողմերի մասնակցության կայացրել է որոշում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին: Նախնական պարտատերերի ընդհանուր պահանջը կազմում է շուրջ 100 մլն. դոլար, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունը «ՀԷՑ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմում է ընդամենը 2,5 մլն. դոլար:

Հաշվի առնելով Ձեր կողմից ղեկավարվող կառավարության հնարավորությունները, ակնկալում ենք Ձեր օժանդակությունը Նաիրիտ գործարանի՝ որպես տնտեսության զարգացման համար քարշակ հանդիսացող ընկերության՝ այս իրավիճակից դուրս բերելու և վերստին վերաթողարկելու ակնկալիքով։ Կարծում ենք, որ Կառավարության որոշումը Նաիրիտի վերաբերյալ պայմանավորված է «փորձել զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել» հայեցակարգի բնույթով։

Այսպիսով՝ առաջարկում ենք,

1. Հանձնարարել համապատասխան նախարարությանը բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

Այն հնարավորություն կտա ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» (գլուխ 8) 59 հոդվածի զ կետի համաձայն (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասը առանձնացվի (մեր մասնագետների ենթադրությամբ` հիմնականում կառանձնացվեն այն սարքավորումները, որոնք պարունակում են գունավոր և չժանգոտվող մետաղներ, իսկ նրանք տեղակայված են հիմնական արտադրություններում` ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի), ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի՝ որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության վերականգնման անհնարինության (Հայաստանը մտնում է քլորոպրենային կաուչուկ արտադրող աշխարհի 5 պետությունների շարքը)՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ:

Պարոն Վարչապետ,

Ակնկալում ենք՝ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու պայմաններից մեկը այս խնդիրների լուծման, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի կասեցման, ինչպես նաև հետագա ընթացքի չարգելակման համար կձեռնարկեք բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Բացի այդ, ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր ինժեների՝ լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկատվության՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված «Նաիրիտ գործարանի արտադրական ենթա-կառուցվածքների վերագործարկման» հայտահրավերի շրջանակներում հունվարի 20-ի դրությամբ ներկայացվել է մասնակցության միայն մեկ հայտ EU-ASIA Bisiness Finance Center Holding-ի կողմից:

Ավելի վաղ, վերոնշյալ ֆինանսական հոլդինգի ներկայացուցչական կազմը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ձեր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր առաջարկություններ ՀՀ տնտեսության զարգացման համար տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացված ոլորտների մեջ է մտնում նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն:

Մենք տեղեկացված ենք, որ վերը նշված հոլդինգը հավանություն է տվել դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի տնտեսական մշտական հանձնաժողովին ներկայացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի «Վիճակի գնահատումը և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունները» ծրագրին։ Հոլդինգը պատրաստակա¬մություն է հայտնել նշված ներդրումների հարցով հանդիպումներ ունենալ համա¬պատասխան գերատեսչությունների հետ և քննարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հնարավորությունները ու պայմանները:

Հաշվի առնելով սույն խնդրի հասարակական մեծ հնչեղությունը` նշված հարցերի կարգավորման, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա ճակատագրի լուծմանն օժանդակելու, դրանց հետ կապված հարցերի թափանցիկ և բաց լուսաբանման համար առաջարկում ենք՝ այդ աշխատանքներում ներգրավել նաև ներքոնշյալ կուսակցությունների կողմից առաջարկված համապատասխան մասնագետների և «Նաիրիտ գործարան» համակարգող խմբից ներկայացուցիչ` թվով ընդամենը 7 անդամ:
Հույս ենք հայտնում՝ ներկայացված առաջարկներին կտրվեն խելամիտ և արդարացի լուծում¬ներ՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաև մեր կողմից առաջարկվող մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728