Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանն օգտագործում է Բելառուսին՝ Արցախին միջազգային հանրությունից մեկուսացնելու համար

Փետրվար 03,2017 12:42

Ադրբեջանը և Բելառուսն անօրինական գործողություններով են հանդես գալիս, ծագումով հրեա, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, ճանաչված բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ: Արդարացիորեն թե՛ Ռուսաստանը, և թե՛ Իսրայելը բարկացած են նմանօրինակ անիրավական և միաժամանակ ծիծաղելի վարքագծից, չնայած բոլորովին զարմանալի չէ դա, քանի որ ամբողջ աշխարհին հայտնի են Ալիևի և Լուկաշենկոյի բռնապետական ռեժիմները՝ զուրկ ժողովրդավարությունից, օրինականությունից և խոսքի ազատության տարրական նորմերից. ինչպես ասում են՝ նմանը նմանին կսիրե, նմանը նմանին է գտնում, երկու պճնամոլ յուրիր քամակ կպահեն:

Այս նողկալի քայլը պարզապես անպատկառորեն նետված ձեռնոց է՝ Ռուսաստանի և Իսրայելի երեսին: Արդյոք այս երկու գերտերությունները, հաշվի առնելով իրենց տարածաշրջանային շահերը, նորից, ինչպես միշտ, կներեն Ադրբեջանին և կձևացնեն, որ ոչինչ էլ չի եղե՞լ…

Զայրացած է նաև Արցախի հանրությունը, որը զգալիորեն բարձր է կանգնած Ադրբեջանից՝ իր ժողովրդավարական, իրավական և ինտելեկտուալ ցուցանիշներով:

Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանը նախկին խորհրդային հանրապետություններից 8-ի (Ռուսաստան, Բելոռուսիա, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, Ուզբեկստան, Կիրգիզիա և Տաջիկստան) հետ ունի անարգելք՝ առանց վիզայի ռեժիմ: Մնացած երկրների հետ նա վիզային ռեժիմով է աշխատում, ներառյալ Իրանի և եղեռնագործ Թուրքիայի:

Եթե Ադրբեջանն Արցախի հանրապետության տարածքը նույնպես համարում է իրենը, ապա վերը նշված 8 երկրներից յուրաքանչյուրի քաղաքացիները, ներառյալ ռուսաստանները, իրավունք ունեն առանց վիզայի այցելելու Արցախ: Սակայն Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ Արցախն անկախ պետություն է և, չթաքցնելով իր թշնամական վերաբերմունքը, այս կերպ վրեժ է լուծում Արցախ այցելած ցանկացած օտարերկրյա քաղաքացուց: Սա պարզապես ստորություն է թե՛ Արցախի, և թե՛ այնտեղ այցելած օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ:

Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ունի սև ցուցակ, որի մեջ ընդգրկված են Արցախ այցելած բոլոր օտարերկրյա քաղաքացիները: Մի՞թե Հայաստանի քաղաքացիներն էլ են ընդգրկված այդ ցուցակում: Չէ՞ որ, նրանք առանց վիզայի այցելում են Արցախ: Դա պարզապես ծիծաղելի է: Արցախ են այցելում նաև օտարերկրյա բազմաթիվ երկրներից եկած զբոսաշրջիկներ, որոնք Երևանում, «ՀՀ-ում Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշտական ներկայացուցչությունում» մուտքի վիզա են ձեռք բերում Արցախի տեսարժան վայրերն ու պատմա-ճարտարապետական հուշարձանները այցելելու համար: Նրանց է՞լ է Ադրբեջանը սև ցուցակի մեջ անցկացրել:

Ադրբեջանը վաղուց որդեգրել է ո՛չ միայն ստորությանը, այլ նաև վախկոտությանը սատարելու քաղաքականություն: Օրինակները շատ են:

Երբ 1988թ. դեկտեմբերի 7-ին, դեռ խորհրդային իշխանության տարիներին, տեղի ունեցավ Սպիտակի ահավոր երկրաշարժը, ամբողջ աշխարհը ցավակցեց, կարեկցեց և սատարեց հայ ժողովրդին, նույնիսկ Թուրքիան, իսկ Ադրբեջանից միայն չարախինդ շնորհավորական նամակներ էին գալիս…

Երբ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում, վախկոտին հատուկ վարքագծով, գազանաբար 16 անգամ կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, Ի. Ալիևը մեծ փրկագին վճարելով Հունգարիային ետ բերեց նրան Բաքու՝ պատվեց, պարգևատրեց և ազգային հերոսի կոչում շնորհեց: Փաստորեն մի Ռամիլ Սաֆարով էլ Ի. Ալիևն է և ոչ միայն նա: Օրինակ՝ Խորհրդային Միության վաստակավոր արտիստ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Զեյնաբ Խանլարովայի կարծիքով զազրելի մարդասպան Ռ. Սաֆարովը ոչ միայն Ադրբեջանի ազգային հերոսն է, այլ նաև ամբողջ աշխարհի, իսկ հայտնի ադրբեջանցի մանկագիր Գուլզար Իբրագիմովան պնդում է, որ բոլոր ազգերի մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ, բայց հայեր մեջ միայն վատերն են: Ադրբեջանը հերոսական կերպարներ չունենալով, անտիհերոսներով է մխիթարվում, հպարտանում ու պարծենում:

2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանական թափթփուկ զորքերը հարձակվելով Արցախի վրա պարտության մատնվեցին՝ չնայած լավ զինված լինելուն, բայց սարսափահար՝ չամաչեցին Մոսկվայից օգնություն խնդրել՝ հայկական բանակին զսպելու համար, իսկ Ի. Ալիևը խրախուսեց հայ սպանված զինվորներին գլխատող ադրբեջանական զինվորների քստմնելի արարքները և բարձր պարգևների արժանացրեց նրանց:

Փա՜ռք Աստծո, որ Արցախն առանձնացավ Ադրբեջանից: Մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ պատկերացնելու համար, թե ինչ կպատահի արցախցիների հետ, եթե, ինչպես Ադրբեջանն է երազում, Արցախը միանա Ադրբեջանին. համոզված կարող ենք ասել, որ երբ արցախցիները քնեն, Ադրբեջանի «քաջարի զինվորներն ու սպաները» կկացնահարեն կամ էլ կգլխատեն նրանց, իսկ Ալիևն էլ բոլորին մեկ առ մեկ հերոսի կոչումներ կբաժանի: Դա է նրանց ձեռագիրը …

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ասում է, որ վաղ թե ուշ ետ կգրավեն «իրենց» հողերը՝ գյուղ առ գյուղ: Նախ` իրենց հողերը չեն: Ադրբեջան պետություն կամ երկիր մինչև 1918 թ. չի եղել, բայց դա չի խանգարում Ադրբեջանի իշխանավորներին և կեղծարար գիտնականներին պնդելու, որ Ադրբեջանը հնադարյան պետություն է և հնագույն մշակույթի տեր:

Դեռ անհիշելի ժամանակներից հայերը թագավորություններ են ունեցել, այբուբեն և մշակույթ: Ադրբեջանն առանց ամաչելու գողանում և յուրացնում է ոչ միայն հայերի, այլ նաև պարսիկների, արաբների, ասորիների, հույների մշակույթը: Ըստ հայտնի կեղծարար, պատմաբան, Ադրբեջանի Գիտությունների Ակադեմիայի փոխնախագահ, Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Զիա Բունյաթովի՝ նույնիսկ հայկական խաչքարերն են պատկանում Ադրբեջանին, չնայած նրանց գրեթե բոլորի վրա կան հայատառ արձանագրություններ: Չլսված բան է՝ մուսուլմանը, ղուրանի թարգմանիչը խաչ է գողանում: Հրատարակել է մի մեծ, գունավոր ալբոմ, որտեղ հազարամյա և ավելի վաղեմության բոլոր հայկական խաչքարերը ներկայացված են իբրև ադրբեջանական, իսկ ադրբեջանցի ճարտարապետ Դ. Ա. Ախունդովը նույնիսկ հայկական սուրբ խաչքարերին «խաչդաշ» է անվանել: Ինչպիսի՜ զառանցանք. լա՞ս թե՞ խնդաս: Ժամանակին ադրբեջանցի կամ, ավելի ճիշտ, կովկասյան թաթարները ոչխար կամ այծ էին գողանում հայերից, իսկ հիմա սկսել են մշակութային արժեքներ էլ յուրացնել. ինչ խոսք ամեն բնագավառում կարելի է կատարելագործվել, նույնիսկ գողության մեջ՝ հատուկ տեսակի առաջընթաց անմակարդակ ադրբեջանական ձևով:

Ըստ Զ. Բունյաթովի «գիտական աշխատությունների»՝ VII-ից մինչև XX դար, հայերն ընդհանրապես չեն ապրել այս տարածաշրջանում: Նրա խեղաթյուրված ու կեղծված «պատմական փաստեր պարունակող աշխատությունները» լայնորեն քննադատվել են Խորհրդային Միության և արտասահմանյան երկրների մի շարք հայտնի պատմաբանների կողմից:

Եթե հայկական խաչքարերն իրենցն էին, ապա ինչու՞ ադրբեջանցիները հայկական Նախիջևանում բարբարոսաբար ջարդուփշուր արեցին բոլոր հայկական 27000 խաչքարերը… Իմիջիայլոց, աշխարհը լռեց, ինչից Ադրբեջանը երես առավ, լկտիացավ և ոչ միայն Ադրբեջանը: Եթե գերտերություններն այն ժամանակ աղմուկ բարձրացնեին, ապա հետագայում չէր կրկնվի Սիրիայի և Իրաքի բազմաթիվ հինավուրց հուշարձանների՝ համամարդկային մշակութային արժեքների ավերումն ու ոչնչացումը…

Նույն կերպ նրանք պնդում են, որ 18-րդ դարի հայ հանրաճանաչ աշուղ և տաղերգու Սայաթ Նովան (Հարություն Սայադյան), 10-րդ դարի նշանավոր պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսին, որը գրել է նշանավոր «Շահնամե» կամ «Թագավորների գիրքը», 13-րդ դարի հանրահայտ պարսիկ բանաստեղծ Նիզամին, որն իր բանաստեղծություններով համախմբել է նախաիսլամական և իսլամական Իրանը, 13-րդ դարի պարսիկ գիտնական Նասրեդին Թուսին, արևելյան, իսլամական աշխարհի, միջերկրածովյան մի քանի ազգերի ու բալկանյան ազգերի բանահյուսական կերպար Հոջա Նասրեդինը և էլի ուրիշներ ադրբեջանցիներ են: Ինչպիսի՞ հիվանդ երևակայություն պետք է ունենա մարդ արարածը, որ նման բաներ պնդի:

Ադրբեջանցիները, քանի որ հին ազգ չեն և հնադարյան պետություն չեն, նրանք ի տարբերություն հայերի կռվել, պատերազմել չգիտեն: Հայերը միշտ, հազարամյակներ շարունակ կռվել են ոսոխի հետ՝ թրծվել են պատերազմներում և փորձ ձեռք բերել: Եթե մի փոքր խելամիտ լինեին չէին փորձի իրենց ուժերը չափել հայերի հետ: Դա նրանց ուժերից վեր է: Միայն 2-րդ համաշխարհային պատերազմին հայերը 106 հերոս, բազմաթիվ մարշալներ և գեներալներ են տվել, իսկ ի՞նչ են տվել հայերից թվաքանակով 2 անգամ շատ ադրբեջանցիները. թվաքանակ կա, բայց որակ չկա…

Ա՜խր Ստալինն ու բոլշևիկները սկուտեղի վրա հրամցրեցին ադրբեջանցիներին Արցախն էլ Նախիջևանն էլ, իսկ Կարսը Սուրմալուն, Վանն ու Արդահանն էլ թուրքերին: Գոնե ապերախտ չլինեին և ասեին, որ Ստալինն էլ է ադրբեջանցի կամ թուրք և ամեն կերպ իրենց երախտագիտությունը հայտնեին և երկրպագեին նրան: Կեղծու՞մ էին, գոնե մինչև վերջ կեղծեին:

Ադրբեջանը որդեգրել է նաև հայերի նկատմամբ ատելություն սերմանելու և հայկական մշակութային արժեքները ոչնչացնելու քաղաքականությունը: Նույնիսկ ադրբեջանական դասագրքերում է քարոզվում դա:

Ադրբեջանը վստահում և հույսը դնում է Թուրքիայի աջակցության վրա: Այո՛, Թուրքիան ամեն կերպ աջակցում է ադրբեջանցիներին: Ինչո՞ւ, որովհետև հույս ունի ձուլելու ադրբեջանցիներին թուրքերի հետ և բռնակցելու Ադրբեջանը Թուրքիային: Միթե Թուրքիայում ապրող 10 մլն ադրբեջանցիները չեն ձուլվել: Թուրքիայի ինչի՞ն են պետք ադրբեջանցիները. միթե քրդերը, չեչենները, չերքեզները և այլ մուսուլմանական ազգերը հիմա պետք են Թուրքիային, որոնք թուրքերի եղբայրներն էին նախկինում, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ: Ներկայումս նրանց իրավունքները Թուրքիան կոպտորեն ոտնահարում է՝ առանց քաշվելու համաշխարհային հանրությունից:

Իբր թուրքերն ու ադրբեջանցիները եղբայրներ են: Ա՜խր եղբայրները գոնե նույն արմատներից պետք է սերված լինեին: Թուրքերը չեն թաքցնում, որ իրենց պատմությունը տարածաշրջանում սկսվում է մոտավորապես 11-րդ դարից, իսկ ադրբեջանցիներն անամոթաբար պնդում են, որ սերված են հինավուրց աղվաններից, որոնք քրիստոնյաներ են եղել, առանց հասկանալու, որ դրանով իսկ հակասություն են մտցնում իրենց՝ թուրքերի հետ եղբայրներ լինելու հանգամանքում: Բացի դրանից, թուրքերը մեծամասամբ, ըստ կրոնի սունիներ են, մինչդեռ ադրբեջանցիները շիաներ, իսկ աշխարհում ո՞վ չգիտի, որ սունիներն ու շիաներն իրար ատում են:

Թուրքիային հարկավոր է Ադրբեջանի տարածքն իր նավթի ու գազի պաշարներով, որոնք բոլշևիկներից է մնացել որպես նվեր: Ադրբեջանին սիրում է միայն Թուրքիայի իշխանությունը, այն էլ իրենց զավթողական և թուրանական երազանքներին հագուրդ տալու համար, բայց ոչ թուրքերը. որոնք խորապես արհամարհում և նույնիսկ ատում են ադրբեջանցիներին…

 

Մարտին Շիրինյան

Կալիֆորնիա, Գլենդեյլ

2 փետրվարի, 2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728