Դաշինքաշինության այս անկապ գործընթացը եւս մեկ անգամ ապացուցեց ակնհայտը. հայրենի քաղաքական դաշտում փաստորեն գոյություն չունի լուրջ աջ կուսակցություն։Ինչի՞ համար է մեզ ընդհանրապես պետք աջ կուսակցությունը։
Եթե նրա համար, որ աշխարհի առաջ անհարմար չզգանք (բոլոր իրենց հարգող երկրների խորհրդարաններում կան աջ կուսակցություններ), ապա ամենեւին էլ պետք չէ։ Երբ ժամանակին հարցրինք խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներից մեկին, թե չի՞ տուժում Ազգային ժողովը այն հանգամանքից, որ աջ թեւ այնտեղ չկա, մեր զրուցակիցն անկեղծորեն վրդովվեց. «Համամիտ չե՛մ այդօրինակ պնդմանը։ Ինչ են պահանջում աջերը, եւ ինչի ենք ձգտում հասնել մենք։ Ես այստեղ սկզբունքային տարբերություն չեմ տեսնում։ Մենք նույնպես կողմ ենք մասնավոր սեփականատիրությանը, շուկային, բազմակուսակցականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարության զարգացմանը։ Այնպես որ, պետք չէ անհանգստանալ»։
Եվ դա անշուշտ ճշմարտություն է։ Բազմակուսակցականության, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ նմանատիպ բաների մասին խոսողներն այսօր առավել քան շատ են։ Այդ իմաստով իսկական աջ կուսակցության անհրաժեշտություն իրոք չկա։
Բայց անհրաժեշտությունն այդ, եւ բավական հրատապ, կա այլ առումով։ Աջ քաղաքականությունը կարելի է ուզածի չափ քննադատել, բայց այն ստեղծում եւ հասարակության մեջ պահպանում է ներուժի մի բազմազանություն, որը, ինչպես բոլորս սովորել ենք դպրոցում, հիմք է ծառայում ցանկացած օգտակար աշխատանք կատարելու համար։
Կարդացեք նաև
Արտակ Դարբինյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում