Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության համար վտանգավոր են «մեջտեղ» ուտողները, շուրջը ֆռֆռացողներն ու պատերի տակ բամբասողները». «Իրատես»

Փետրվար 03,2017 11:50

ՀՀԿ-ի համար այսօրվա ընդդիմադիր միավորումներն ինչպիսի՞ն են։ «Իրատեսի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

– Ի՞նչ եք կարծում, եթե ՀՀԿ-ին «զրկենք» ֆինանսներից և իշխանական լծակներից, քանի՞ մարդ կմնա այդ կուսակցությունում։

– Ինչ խոսք, իշխանությունը ձգող ուժ ունի, շատերին է իր շուրջը հավաքում՝ ե՛ւ պատեհապաշտների, և՛ ամբիցիոզների։ Իշխանությունն ունի նաև մեկ այլ վատ հատկություն, անցյալում ով ինչ արել է, պատասխանատու է գործող իշխանությունը։ Իհարկե, իշխանությունն ունի առավելություն, առաջադրված ծրագրեր իրականացնողները պաշտոնյաներն են։ Այնպես որ, դրական և բացասական գործոններին զուգահեռ իշխանությունն այսօր հանրության վստահությունը շահելու կարիք ունի։ Եթե լուծենք այս խնդիրը, կշարունակենք մնալ իշխանություն, չլուծեցինք՝ ուրեմն ինչ-որ բան սխալ ենք արել։

– Ասվածից կարելի՞ է ենթադրել, որ այսօր ընդդիմադիր դաշտում ՀՀԿ-ին լուրջ մրցակից ուժ չկա։

– Այսօր իշխանությունների խնդիրը նաև քաղաքական դաշտի կայացումն է։ Միակողմանի քաղաքական դաշտ չի լինում։ Իշխանությունը չի կարող դրական արդյունքներ արձանագրել, եթե չունենա լուրջ հակազդեցություն։ Անհրաժեշտ է մի ուժ, որը հստակ կներկայացնի, թե ինչպես է տեսնում երկիրն ապագայում, ինչպիսի ծրագրեր ունի, ու ովքեր են դրանք իրականացնելու։ Հայաստանին պետք են և՛ հզոր իշխանություն, և՛ մեծ ներուժով կառուցողական ընդդիմություն։ Իսկ իշխանության համար առավել վտանգավոր են այն մարդիկ, ովքեր իշխանություն են ներկայացնում, «մեջտեղ» ուտում են, շուրջը ֆռֆռում, բայց պատերի տակ իշխանությունից են բամբասում։

– Իշխանությունը շատ լավ գիտի՝ ովքեր են «մեջտեղ» ուտողները, բամբասողները, ինչո՞ւ չեք ազատվում նրանցից։      

– Հենց նրանցից էլ հիմա ուզում ենք մաքրվել։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728