Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Խաչատրյան. «Պատճառ չէի տեսնում, որ իրենց համար աշխատեմ». «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2017 11:41

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատվել Է Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Սաշիկ Խաչատրյանը։ Նա, ի դեպ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր թոռն է։ Բայց թե ինչով է պայմանավորված բուժկենտրոնի արդեն նախկին տնօրենի պաշտոնանկությունը, մեկնաբանություններ չկային. Սաշիկ Խաչատրյանի հետ հնարավոր չէր լինում կապ հաստատել։

– Պարոն Խաչատրյան, ի՞նչ պատճառով ազատվեցիք զբաղեցրած պաշտոնից։

– Իմ սեփական դիմումի համաձայն։

– Բայց դուք ընդամենը վերջերս էիք նշանակվել Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն (մոտ մեկուկես տարի առաջ,–խմբ.)։ Ձեզնից պահանջվե՞լ է դիմում գոել։

– Չէ, ես եմ այդպես որոշել։

Իսկ ինչո՞ւ որոշեցիք։

– Պատճառ չէի տեսնում, որ իրենց համար աշխատեմ։

– Համարում էիք. որ ձեր աշխատանքը նրանց համա՞ր է:

– Չէր գնահատվելու։ Ես այդպես չէի կարող աշխատել։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728