Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Թորոսյան. «Եթե վերջին իրադարձությունները ճիշտ զարգացումներ ունենան, ապա հնարավորություն կլինի դրական արդյունք ակնկալել». «Հայկական ժամանակ»

Փետրվար 03,2017 11:27
tigran torosyan

Հատված ՀՀԿ նախկին փոխնախագահ եւ ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանի հարցազրույցից:

– Քաղաքականություն վերադառնալու ցանկություն չունե՞ք։

– Դրա համար չափազանց լուրջ պատճառ պետք է լինի։ Այն, ինչով զբաղված եմ վերջին մի քանի տարիներին, ինձ գոհացնում է՝ եւ հետաքրքիր է, եւ կարեւոր։ Խոսքը վերջին 4-5 տարիներին Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական

համալսարանում քաղաքագիտության ոլորտում գիտակրթական ծրագրի իրականացմանն է վերաբերում, որն ապահովում է միջազգայնորեն մրցունակ եւ բակալավրիատի, եւ մագիստրոսական, եւ ասպիրանտական կրթություն, համապատասխան գիտական հանդեսի հրապարակում՝ առաջիկայում միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելու հեռանկարով, եւ այլն։ Ստեղծվել է ակտիվ միջազգային համագործակցություն, մի շարք երկրների

բարձրակարգ մասնագետներ են մասնակցում թե՛ հանդեսի հրատարակման աշխատանքներին, թե կրթական ծրագրերի զարգացմանը։

Արդեն ունենք ասպիրանտներ, որոնց թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը կիրականացվի երկակի աստիճանաշնորհման սկզբունքով՝ Գերմանիայի լավագույն համալսարանների հետ։

Հնարավորություններ կան մագիստրատուրայի լավագույն ուսանողներին միջազգային համագործակցության շրջանակներում ընդգրկելու համար, կան բազմաթիվ այլ նպատակներ ու ծրագրեր։ Այնպես որ, հետագայում այդ ամենով չզբաղվելու որեւէ պատճառ չեմ տեսնում։ :

– Կուսակցությունը, որից հեռացաք, մեծ փոփոխությունների է ենթարկվել, քրեաօլիգարխիկ շատ դեմքեր ընդունեցին։ Անցած շաբաթ էլ Հովիկ Աբրահամյանը հեռացավ, որին ԱԺ նախագահ նշանակելու պատճառով դուք հեռացաք այդ պաշտոնից։ Հիմա կարծես հակառակ պրոցեսն է գնում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ զարգացումները։

– Նախ, դա չի եղել իմ հեռանալու պատճառը, եւ ես ընդհանրապես անձերի հետ կապված չեմ այս կամ այն քայլն անում։ Կարեւորը երեւույթներն են։ Եթե վերջին իրադարձությունները ճիշտ զարգացումներ ունենան, ապա հնարավորություն կլինի դրական արդյունք ակնկալել։ Ի վերջո, հասարակությունն ու քաղաքական ուժերն էլ են տարիներ իշխող քաղաքական ուժից նման քայլեր ակնկալել։

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728